|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման մի շարք կարևոր ուղղություններ՝ ներառյալ արդյունաբերությունը, էներգետիկան, առևտուրը և թվայնացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ-ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարին, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիար Ամանգելդիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
ԵԱՏՀ խորհուրդը քննարկել է եվրասիական տնտեսական ինտեգրման մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի, էներգետիկայի և ենթակառուցվածքների, տնտեսության և ֆինանսական քաղաքականության, տեխնիկական կարգավորման, մաքսային համագործակցության, առևտրի և թվայնացման ոլորտներում։
Քննարկումները վերաբերում էին անդամ պետությունների միջև համագործակցության խորացմանն ու համատեղ քաղաքականությունների իրականացմանը՝ նպատակ ունենալով զարգացնել միասնական շուկան և բարձրացնել տնտեսական ինտեգրման արդյունավետությունը։