Միասին կարող ենք
կարևոր
526 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-28 17:44
Աշխարհ

Ռուսաստանը դիմակայում է Արևմուտքի ճնշմանը և կպահպանի իր անվտանգությունը․ Պուտին

Ռուսաստանը դիմակայում է Արևմուտքի ճնշմանը և կպահպանի իր անվտանգությունը․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխարհում ավելի ու ավելի են առաջանում նոր խոչընդոտներ երկրների միջև նորմալ համագործակցության համար։

«Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչական գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ։

Ռուսաստանը ենթարկվում է կոշտ և աննախադեպ ճնշման արևմտյան էլիտաների կողմից։

Հակառակորդները փորձում են ռազմական ճանապարհով հաղթել Ռուսաստանին, բայց դա նրանց չի հաջողվում։ Արևմտյան էլիտաները փորձում են ներքին անկայունություն ստեղծել Ռուսաստանում, սակայն դա էլ չի ստացվում»,- ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ ՌԴ-ի և քաղաքացիների անվտանգությունը, ինչպես նաև Ռուսաստանի սահմանների անխախտությունը կերաշխավորվեն։

«Ռուսաստանը ամուր կանգնած է իր ոտքերի վրա և պաշտպանում է իր ազգային շահերը՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինելով պայքարել դրանց համար։

Ռուսաստանը միշտ ուժեղ է եղել և հաղթել է ժողովրդի միասնության շնորհիվ»,-նշել է նա։