Միասին կարող ենք
կարևոր
403 դիտում, 59 րոպե առաջ - 2026-05-10 19:27
Հասարակություն

Այս իշխանությունները մոտ 219 դպրոց փակելու ծրագիր ունեն․ սա նշանակում է թշնամու առջև բացել երկրի սահմանները․ Լիլիթ Գալստյան

ՀՀ իշխանությունները մտադիր են 15 դպրոց փակել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում։ Այս մասին Գավառի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հայտարարել է պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ նախատեսվում է փակել 219 դպրոց, որոնց մեծ մասը հենց սահմանամերձ բնակավայրերում են։ «Կարծում եմ՝ կարիք չկա ձեզ բացատրելու, թե ինչ նշանակություն ունի դպրոցը համայնքի համար»,- հավելել է պատգամավորը։

Լիլիթ Գալստյանն ընդգծել է, որ իշխանությունները կործանում են այն ամենը, ինչին ձեռք են տալիս։

«Նույնիսկ թուրքերն ու թաթար-մոնղոլներն այնպես չեն վարվել Հայ եկեղեցու հետ, ինչպես ՀՀ գործող իշխանությունները։ Առաջնահերթ կերպով պետք է վերականգնել ազգային արժեքների վրա հիմնված մրցունակ կրթական համակարգը»,- նշել է պատգամավորը՝ հիշեցնելով, որ ամենաշատ թվով դպրոցները՝ 147 հաստատություն, կառուցվել են «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։