կարևոր
520 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-17 16:22
Հասարակություն

Օպտիմալացման անվան տակ դպրոցներ եք փակում․ այս ոչ հեռատես քայլով դատարկում եք գյուղերը, բացում եք երկրի թիկունքը․ Լիլիթ Գալստյան

ԱԺ-ում ԿԳՄՍ և Սփյուռքի հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանի թեկնածության քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադառնալով ոլորտի խնդիրներին, նշեց․ «Կրթական ոլորտի խնդիրների մասին անցնող շրջանում շատ եմ խոսել և շարունակելու եմ բարձրաձայնել, որովհետև դրանք թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ օրենսդրական անհետաձգելի լուծումների կարիք ունեն։ Հանձնաժողովի տիրույթի ոլորտները՝ մշակույթը, կրթությունը, գիտությունը, ցանկացած երկրի համար խիստ ռազմավարական նշանակություն ունեն։ Բայց նախ անդրադառնամ խոստումներ և իրականություն խորը խզմանը՝ սկսելով հանրակրթությունից։

Դպրոցաշինություն։

Հինգ տարի շարունակ մանանայի պես ժողովրդին կերակրել եք դպրոցաշինության ծրագրով՝ խոստանալով հինգ տարում կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ Տասնյակ անգամներ ես և գործընկերներս խմբագրել ենք ձեզ և ներկայացրել իրական պատկերը։ Չեմ զլանա նորից կրկնելով։

2025 թվականի տարեվերջի դրությամբ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում աշխատանքներն ավարտվել են ընդամենը 122-ում։ Սա կազմում է խոստացվածի կեսից էլ պակասը՝ մոտ 40,7 տոկոսը։

Նույն ծրագրով մինչև 2026 թվականը նախատեսված էր 500 մանկապարտեզ և նախակրթարան։ 2025-ի վերջին ԿԳՄՍ-ն հայտնում է, որ աշխատանքներն ավարտված են ընդամենը 280-ում, որը խոստացվածի 56 տոկոսն է։

Եվ քանի որ շատ եք սիրում սևացնել անցյալը, մի կարևոր համեմատություն։ Ուղղակի հիշեք, սա էլ եմ բազմաթիվ անգամներ կրկնել։ Հիշեք՝ նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին կառուցվել է, կառուցվել ոչ թե նորոգվել, հիմնանորոգվել, այլ միայն կառուցվել է 154 դպրոց»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հանրային մասնագիտական ահազանգերից հետո պետական փորձաքննություն անցած և երաշխավորված մի շարք դասագրքեր կրկնակի փորձաքննության, անգամ վերատպության կարիք են ունենում, իսկ Այբբենարանում Մաշտոցի նկարը QR կոդով փոխարինելը պարզ խայտառակություն չէ, ես չգիտեմ ինչպես այն գնահատել»:

Մանրամասն՝ տեսանյութում։