|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․
«Հայաստանի անկախության տարիներին ամենից շատ դպրոցներ կառուցվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։
ԿԳՄՍ նախարարությունից ստացած վիճակագրական տվյալների համաձայն՝ 1998-2008թթ. շահագործման է հանձնվել 152 դպրոց: Սրան կարելի է գումարել ևս 9-ը, որոնք կառուցվել են 1997-ին, երբ Ռ․ Քոչարյանը ՀՀ վարչապետն էր։
Այսպիոսվ՝ 1997-2008թթ, Հայաստանում, առանց արտաքին պարտքի, ելակետային ծանր պայմաններում, շահագործման է հանձնվել/ այդ թվում նորակառուց/ 161 դպրոց։
Գծապատկերում 1991-2024թթ վիճակագրությունն է։
ՔՊ խոստացած 300 դպրոցների դիմաց՝ 2021-2025թթ շահագործման է հանձնվել ընդամենը 102 դպրոց։
ՀՀ արտաքին պարտքը շուտով կհատի 18միլիարդը…
ՔՊ կառավարության 2023թ. որոշումով շուտով կփակվի 229 դպրոց, որոնցից 55-ը սահմանամերձ, 108-ը՝ լեռնային»: