Միասին կարող ենք
կարևոր
763 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-08 10:26
Քաղաքական

Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի, սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից․ Արմեն Աշոտյան

Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի, սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից․ Արմեն Աշոտյան

«Երկիրը նիկոլիզմից մաքրելու համար պետք է նախ ինքնամաքրվենք`ստից, կեղծիքից, մեղքերից: Մենք որպես ժողովուրդ շատ ավելի լավն ենք, քան մեզ թվում է: Քան իշխանությունները մեզ պատկերացնում են կամ ընդդիմությունը, այդ թվում` ես, մեզանով էր բացատրում իր անհաջողությունները»,- նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այսօր մեկնարկած ընտրական քարոզարշավին։

«Մենք ժեխ չենք, մենք խեժ ենք` հույսի, սիրո, հավատի և պատվի թանձրուք: Իրար շատ ենք խաբել, մոլորեցրել, չարացել և չարիք գործել:

Եկել է մաքրվելու ժամանակը:

Դեռևս պատերազմից անմիջապես հետո քանիցս ասել եմ, որ իրավիճակը բեկելու համար համազգային խոստովանության և կարգախոսի կարիք ունենք: Միայն այդպես է հնարավոր կրկին ոտքի կանգնել, չորքոտանուց նորից դառնալ երկոտանի, հորիզոնականից` ուղղահայաց ազգ:

Մենք, որպես ժողովուրդ, բազում մեղքեր ենք գործել ոչ միայն Աստծո և երկնքի առաջ, այլև մեր Հայրենիքի և իրար հանդեպ: Բոլոր բաժանարար գծերը ջնջելու ժամանակն է:

Ընդամենը մեկ գիծ կա, որ բաժանում է չարը `բարուց, մարդուն`օրգանիզմից, սերը`ատելությունից, և այդ գծի հանդեպ յուրաքանչյուրիս դիրքավորվելու ժամանակն է:

Այժմ գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի, սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից:

Մաքրվենք, որ մաքրենք:

Գնանք, որ գնան»։