Միասին կարող ենք
կարևոր
934 դիտում, 2 ժամ առաջ - 2026-06-05 13:44
Քաղաքական

Հունիսի 7-ը ՀՀ-ում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է․ բաց մի՛ թող վերջին շանսը․ Խաչիկ Գալստյան

Հունիսի 7-ը ՀՀ-ում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է․ բաց մի՛ թող վերջին շանսը․ Խաչիկ Գալստյան

Փաստաբան Արսեն Բաբայանը հրապարակել է քաղբանտարկյալ, «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանի կոչը։

«Վերջին շանսը

Սիրելի հայրենակից,

Հունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է։

Վերջին շանսը` կանխելու մեր հայրենիքի նոր հատվածների հանձնումը, դրսի թելադրանքով ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձը, փոխադարձ ատելությունն ու անհանդուրժողականությունը։

Բաց մի թող վերջին շանսը։ Անպայման գնա ընտրության։

Ընտրի՛ր Հայաստանը,

Ընտրի՛ր ուժեղ Հայաստանը,

Ընտրի՛ր արդար Հայաստանը,

Ընտրի՛ր բարգավաճ Հայաստանը»,- նշել է Գալստյանը։