Միասին կարող ենք
կարևոր
1249 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-29 19:52
Հասարակություն

Արթիկի քոլեջի սաներին ու մանկավարժներին խաբել են և տարել Փաշինյանի «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» լսելու․ 168.am

Արթիկի քոլեջի սաներին ու մանկավարժներին խաբել են և տարել Փաշինյանի «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» լսելու․ 168.am

Նիկոլ Փաշինյանը, որն իր քարոզչական ու աշխատանքային այցերը երկուսը մեկում ձևաչափով է իրականացնում, «Քաղաքացու օրվա» առիթով հերթական նմանատիպ այցն էր կատարել  Շիրակի մարզի Մարալիկ քաղաք։

Կառավարությունը, որը ևս երկուսը մեկում ձևաչափով է լուսաբանում, տեղեկացրել էր՝ Փաշինյանը Մարալիկում հանդես է եկել «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագրով բանախոսությամբ։

168.am-ին հայտնի է դարձել, որ հիշյալ բանախոսությանը ներկա քաղաքացիներից շատերին հայտնի չի եղել, թե իրականում իրենք ուր են գնում։

Ի մասնավորի, Արթիկի պետական քոլեջի մի խումբ սաների ասել են, թե քոլեջի լավագույն ուսանողներին տանում են Մարալիկ՝ բանավեճի։

«17 տարեկան անչափահասին ասում են, թե բանավեճ-քննարկման պետք է մասնակցի, ու այդպես՝ 40 հոգու քոլեջից տանում են:

Ապրիլի 25-ին՝ շաբաթ օրն առավոտյան տանում են Մարալիկի Անիի մշակույթի տուն, սարքերով ստուգում են, թողնում ներս։ Երեխաները հետաքրքրվում են, թե ո՞րն է լինելու քննարկման, բանավեճի թեման, որ պատրաստվենք, պարզվում է՝ իրենց հետ գնացած մանկավարժներն էլ տեղյակ չեն լինում։ Սպասում են ու ինչ՝ Նիկոլ Փաշինյանը կանգնում է բեմին ու սկսում է իր քարոզները»,- նշել է լրատվամիջոցի աղբյուրը։

168.am-ի հետ կապ հաստատած քաղաքացին վրդովվել էր հատկապես, որ անչափահաս երեխաներին են ստել․ կասկածներ է հայտնել, որ տնօրինության ու համայնքապետարանի կազմակերպածն է եղել։

«Գուցե պատճառն այն է, որ եթե ասեին՝ Նիկոլն է գալիս, կարող է ծնողներից շատերը թույլ չտային»,- հավելել է քաղաքացին։

Ի դեպ, ապաքաղաքական կրթական միջավայրի մասին միֆեր պատմող իշխանության ներկայացուցիչների թվում այդ օրը նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էր։