Միասին կարող ենք
կարևոր
2113 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-20 20:53
Քաղաքական

Ռուբեն Հակոբյանը բանավեճի է հրավիրել Փաշինյանին՝ ապացուցելու, որ նա պետական հանցագործ է

Ռուբեն Հակոբյանը բանավեճի է հրավիրել Փաշինյանին՝ ապացուցելու, որ նա պետական հանցագործ է

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրում է.

«Ուժեղ առաջարկ Ն. Փաշինյանին

Ծանոթացա ոչ անհայտ մարդկանց ուղղված քո ուժեղ առաջարկին եւ որոշեցի մի ուժեղ առաջարկով էլ ինքս հանդես գալ…

Հրավիրում եմ քեզ ուղիղ եթեր, ապացուցելու՝

— որ սադրելու միջոցով ոչ հեռու անցյալում զբաղվել ես դրամաշորթությամբ,

— որ, դատարանները շրջափակելով՝ պետության սահմանադրական կարգն ես տապալել,

— որ, իշխանությունդ պահելու համար եւ, օգտվելով քո կարգավիճակից՝ մի քանի հազար հայ զինվորի կյանք ես մատաղ արել թշնամու առաջ,

— որ՝ քո իշխանատենչ եւ տգետ քաղաքականության արդյունքում գլխատվել եւ էթնոզտվել է Արցախը,

— որ դու՝ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԵՍ։

Սրանք պետության առաջին դեմքին ուղղված բավական լուրջ մեղադրանքներ են, ինչն օրենքի շրջանակներում ունի երկու լուծում՝

— եթե ապացուցվի, որ զրպարտում եմ՝ ես պետք է կրեմ պատասխանատվություն,

— կամ՝ դու օր առաջ պետք է հրաժարական տաս եւ հայտնվես համապատասխան վայրում՝ եթե ապացուցվի հնչեցված մեղադրանքների իսկությունը։

Քեզ ճանաչելով՝ համոզված եմ, որ չես ընդունի ուղիղ եթերում հանդիպելու առաջարկությունս, որովհետեւ վախկոտ ես, քաղաքականապես բացառիկ տգետ, բարոյապես էլ՝ բացահայտ զուրկ արժանապատվությունից։ Նաեւ՝ անկախ գրագիտությանդ մակարդակից, համոզված ես, որ ներկայացված մեղադրանքները կարող եմ եթերում ապացուցել անհրաժեշտ փաստերով։

Հ.Գ. Իսկ գուցե սխալվու՞մ եմ… Գուցե կհամաձայնե՞ս…»։