|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անցած երեք շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանը երեք անգամ բողոքել է ինձնից Կրեմլին: Նա ասում է, որ ես իրեն վարկաբեկում եմ, փնովում և նման այլ բաներ: Վերջին վարկածն այն է, որ ես այս ամենն անում եմ՝ Ադրբեջանի շահերից ելնելով, որպեսզի թույլ չտամ Նիկոլ Վովաևիչի բարեկամությունը Ռուսաստանի հետ. թելեգրամյան իր ալիքում գրում է ռուսաստանահայ լրագրող, հրապարակախոս, մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը։
«Հաշվի առնելով, որ թե՛ պարոն Փաշինյանը, թե՛ ես լրագրողներ ենք, պաշտոնապես հայտարարում եմ, որ պատրաստ եմ ցանկացած պահի գալ Երևան և ուղիղ բանավեճ կազմակերպել Նիկոլի հետ: Եվ այդ ժամանակ կտեսնենք, թե ով է սադրիչն ու գործակալը»,– հայտարարել է Գաբրիելյանովը։
«Ես պատասխանի եմ սպասում Փաշինյանից, եթե, իհարկե, նա, ինչպես միշտ, չխուսափի»,– եզրափակել է նա։