|
Փոխարժեքներ
17 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.46 |
| EUR | ⚊ | € 434.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.5869 |
| GBP | ⚊ | £ 502.89 |
| GEL | ⚊ | ₾ 138.74 |
Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության կոմիտեն, որը պատասխանատու է շինարարության ոլորտի լիցենզավորման և բնակարանային ֆոնդի կառավարման համար, 2024 թվականի մարտից ղեկավարում է Եղիազար Վարդանյանը։
Մինչ կոմիտե նշանակվելը, Վարդանյանը ղեկավարել է Ճարտարապետության և շինարարության համալսարանը (2020-2024թթ.)։ Նույն ժամանակահատվածում նրա կինը՝ Նարինե Հակոբյանը, եղել է «Մոդուլ» ՍՊԸ-ի տնօրենը և սեփականատերը։ Ընկերությունը մատուցում է ծառայություններ շինարարության ոլորտում, այդ թվում՝ անկախ փորձաքննություն։
Վիճակագրության համաձայն, Հակոբյանի՝ տնօրեն աշխատելու ընթացքում (2020-2024թթ.) «Մոդուլ» ՍՊԸ-ն ստորագրել է 51 պայմանագիր պետական կառույցների հետ։ Ընկերությունը գործում էր նաև 2015-2020 թվականներին, սակայն այդ ժամանակ ուներ ընդամենը մեկ պետական պայմանագիր։
2024 թվականի հուլիսին Հակոբյանը հրաժարական է տվել, և տնօրեն է նշանակվել Փայլակ Կարապետյանը։ Կարապետյանը ներկայումս համատեղում է աշխատանքը «Մոդուլ»-ում և Ճարտարապետության համալսարանում, որտեղ ղեկավարում է ֆինանսական վարչությունը։