կարևոր
577 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-03 22:43
Հասարակություն

ԿԳՄՍՆ ոչ միայն դեմ չէ, այլև նպաստում է հայ ուսանողների թուրքացմանը. Արմեն Այվազյան

ԿԳՄՍՆ ոչ միայն դեմ չէ, այլև նպաստում է հայ ուսանողների թուրքացմանը. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի գրում է

«Հայ երիտասարդության նկատմամբ «հոգատարության» փաշինյանական մի նոր նախաձեռնություն է ի հայտ եկել։

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իր իսկ կայքում ՀՀ քաղաքացի դիմորդներին և ուսանողներին սիրով տեղեկացնում է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրավերի մասին՝ գնալ սովորել Թուրքիայում «միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթաթոշակային ծրագրով»։ Կցվում են նաև բոլոր մանրամասները, թե ինչպես և ուր պետք է դիմել՝ թուրքերի հետ առցանց հանդիպում-հարցազրույցների համար։

Ի՞նչ կարելի է ասել այս մասին։ Թերևս, միայն այն, որ ՀՀ ԿԳՄՍՆ ոչ միայն դեմ չէ, այլև նպաստում է հայ ուսանողների թուրքացմանն ու մեծապես հավանական հավաքագրմանը թուրքական հատուկ ծառայությունների կողմից։

Կարծում եմ, լրացուցիչ մեկնաբանություններն իսկապես ավելորդ են»։