|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Կատարի Պետության ԱԳ նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին հեռախոսազրույց են անցկացրել։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։
Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և միջազգային զարգացումների վերաբերյալ։
«Հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերն էլ ընդգծել են համագործակցության շարունակականության և երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Ավելին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները քննարկելիս, Իրանի և Կատարի ԱԳ նախարարները ընդգծել են տարածաշրջանային կայունության պահպանման և լարվածության թուլացմանն ուղղված շարունակական դիվանագիտական ջանքերի կարևորությունը»,-հայտնում է իրանական լրատվամիջոցը։