|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու դեսպանը մտքեր են փոխանակվել հայ-չինական երկկողմ հարաբերությունների օրակարգի, համագործակցության հեռանկարային ուղղությունների և տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: