կարևոր
1024 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-27 17:07
Իրավական

Նրանք, ովքեր նախընտրեցին լռել, թող պատասխան տան իրենց խղճի առջև, եթե այն կա․ Քրիստինե Վարդանյան

Նրանք, ովքեր նախընտրեցին լռել, թող պատասխան տան իրենց խղճի առջև, եթե այն կա․ Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Լիդիայի խափանման միջոցի փոփոխությունը արդյունք է բոլոր այն մարդկանց արձագանքի, ովքեր անտարբեր չգտնվեցին կատարվող սարսափելի անարդարության նկատմամբ ու չվախեցան արտահայտել իրենց տեսակետը։

Ապրեն բոլոր այդ մարդիկ ու փաստաբանները։

Նրանք, ովքեր նախընտրեցին լռել, թող պատասխան տան իրենց խղճի առջև, եթե այն կա»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքարի» գործով արդեն 5 ամիս անազատության մեջ գտնվող Լիդիա Մանթաշյանի կալանքը վերացվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով: