կարևոր
415 դիտում, 35 րոպե առաջ - 2025-11-21 14:09
Հասարակություն

Միայն սոցմեդիայի ռիլերով, զինուժյան պսպղան ռեպորտաժներով անհնար է ԶՈՒ-ում առկա խնդիրներին լուծում տալ․ Գեղամ Մանուկյան

Միայն սոցմեդիայի ռիլերով, զինուժյան պսպղան ռեպորտաժներով անհնար է ԶՈՒ-ում առկա խնդիրներին լուծում տալ․ Գեղամ Մանուկյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․

«Օրերս պաշտպանության նախարարությունը ցավոտ ու ջղագրգիռ արձագանքեց ԱԺ նիստում հնչեցրածս ելույթին, որում, արձագանքելով իշխանականների պոռոտախոսությանը, խոսել էի զորամասերի բուժմասերում եղած խնդիրների, չլուծված հարցերի, դեղորայքային, տրանսպորտային անբավարարությունների մասին։

Իբրեւ «ջախջախիչ» պատասխան-փաստարկ, հրապարկել էին նաեւ բժշկական սարքերի, շտապ օգնության մեքենայի եւ դեղատուփերի լուսանկարներ։

Զբաղվածությանս պատճառով չէի հասցրել արձանգանքել այդ` իբր հերքում-հրապարակմանը։ Պատասխանեմ շատ կարճ՝

  • «Ամեն ինչ հրաշալի է…» ինքնախաբեություն քարոզչական հնարքով չեն լուծվելու այն իրական խնդիրները, որոնք կան նաեւ մեր Զինված ուժերում ու միայն սոցմեդիայի ռիլերով, զինուժյան պսպղան ռեպորտաժներով անհնար է հարցերին լուծում տալը։
  • Մեկ առանձին կայազորային հոսպիտալում արված լուսանկարներին ի պատասխան կարող եմ հրապարակել զորամասերի բժշկական ստորաբաժանումների ծառայողների կողմից ինձ հղված դժգոհություններ, բացերն ու խնդիրները բարձրաձայնող բազում գրություններ, ձայնային հաղորդագրութուններ ու հեռախոսազանգեր։
  • Համոզված եմ, որ ԶՈՒ, անվտանգային հարցերի հետ կապված հարցերը շոուով չեն լուծվում, ինչպես անում է այսօրվա իշխանությունը, այլ գործնական ու սրտացավ քննարկումներով, որի ապացույցներից մեկն էլ կից ներկայացված գրությունս է ուղղված պաշտպանության նախարարին, որի պատասխանն արդեն մեկ շաբաթից ավել է չկա»։