Փոխարժեքներ
11 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 447.21 |
RUB | ⚊ | ₽ 4.5008 |
GBP | ⚊ | £ 517.32 |
GEL | ⚊ | ₾ 141.97 |
«Այս կառավարությունն անցնող տարիներին որևէ գործնական քայլ չի իրականացրել մեր զինված ուժերը պրոֆեսիոնալ բանակի վերածելու հարցում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Բազմաթիվ առիթներով պաշտպանության նախարարի ներկայությամբ քննադատության ենք ենթարկել, որ մարտական հերթապահության մեջ ընդգրկվող մեր քաղաքացիների և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական , և՛ առողջական պատրաստվածությունը լուրջ խնդրահարույց է։ Այս նախագծում նշվում է ատեստացիայի հիման վրա աշխատավարձների բարձրացման մասին, բայց ատեստացիան չի լուծում զինված ուժերը պրոֆեսիոնալ բանակի վերածելու հիմնախնդիրը, և դրա համար կարևորագույն հարցը ամբողջ զինված ուժերի աշխատավարձային ֆոնդի բարձրացումն է, որը կարող է լինել միայն բազային աշխատավարձի փոփոխությամբ։ Շատ հաճախ տարբեր պատճառներով պայմանավորված մարտական հերթապահություն իրականացնող հազարավոր մեր հայրենակիցներ չեն կարողանում այդ ատեստացիայի արգելքը հաղթահարել և նրանց աշխատավարձը շարունակում է մնալ ցածր»,-նշեց Գեղամ Մանւոկյնաը։
Մարմանաս՝ տեսանյութում։