|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պետության և պաշտպանության նախարարության մասով աշխատավարձի, դրամական բավարարման, հավելումների և հավելավճարների համակարգը գոյություն է ունեցել։ Ատեստացիան պետք չէ կապել գումարի հետ։ Ատեստացիան որակավորում է յուրաքանչյուր զինծառայողի համապատասխանությունը պաշտոնին։ Կա՛մ նա արժանի է առաջխաղացման կամ պետք է ազատվի պաշտոնից։ Այս մասին ԱԺ հերթական նիստում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նշենք, որ օրակարգում՝ կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցն է։
Մանրամասն՝ տեսանյութում