|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ-ի կողմից իրականացվող ստուգումներն այս պահին կասեցված են` որոշակի ճշգրտումներ անելու համար. լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` անդրադառնալով դեռևս նոյեմբերին ՊԵԿ-ի կողմից «Գազպրոմ Արմենիա»-ում սկսված ստուգումներին:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը 2018-ի տարեվերջին «Գազպրոմ Արմենիա»-ում բացահայտել է խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր:
Անանյանը նշեց, որ ընկերությունում ընթացիկ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում է միայն տարվում: «Այնտեղ կա նաև որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն: Սակայն գազի գնի փոփոխության ակնկալիքները մեր ընթացիկ հսկողության հետ որևէ կերպ պետք չէ կապել, քանի որ առաջին անգամ չէ, որ ՊԵԿ-ը ստուգումներ է անում: Ուղղակի թեման մի քիչ ավելի մեծ հանրային հնչեղություն է ստացել, որի կարիքը չկար»,- ասաց նա: