կարևոր
1813 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-17 20:55
Քաղաքական

Մեր Հայաստանն արդեն յոթ տարի է՝ հեծում է «աբիժնիկության» դիկտատուրայի ներքո․ Էդգար Էլբակյան

Մեր Հայաստանն արդեն յոթ տարի է՝ հեծում է «աբիժնիկության» դիկտատուրայի ներքո․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․

«Ինչո՞ւ են ընտրում թշնամուն:

Հետաքրքի՞ր է, չէ՞։ Օդանավակայանի աշխատողը շպրտում է ուղեբեռները, չնայած կարող է սահուն դնել։ Ավելին ասեմ՝ սահուն դնելն ինքնին ավելի ձեռնտու է, որովհետև այդ դեպքում մկանային ավելի քիչ ուժ է ծախսվում, քանզի F=m*a, որտեղ a-ն՝ արագացումը, մեծանում է շպրտելու ժամանակ և փոքրանում՝ սահուն դնելիս։ Կարելի է պնդել, որ աշխատողն ինքն իրեն վատություն է անում՝ երկու տարբերակներից ընտրելով իր համար «թշնամականը»։

• 1980-ականներից աշխարհում տիրապետող դարձած նեոլիբերալ տնտեսական կարգը անճանաչելիորեն խորացրեց սոցիալական անհավասարությունը՝ հարուստներին ավելի հարստացնելով, աղքատներին ու զրկվածներին՝ ավելի աղքատացնելով ու զրկելով։ Իսկ հետո եկավ վրեժխնդրական պոպուլիզմի շրջանը, երբ քաղաքական ուժերն սկսեցին «զրկվածների» դասակարգին, այլ բառով ասած՝ «աբիժնիկությանը», միասնական քաղաքական ինքնությամբ օժտել և թշնամաբար տրամադրել հաստատված կացութակարգի դեմ։

• Այս աշխատակցի պահվածքը բողոք է հենց այդ հաստատված կացութակարգի դեմ․ «խի՞ պիտի դուք ձեր համար ֆռֆռաք, ես էլ, օր կիրակի օրով էս արևի տակ, էշի պես ձեր վեշերը քարշ տամ»։ Խփելով հաստատված կացութակարգին աշխատողն իրականում խփում է ինքն իր շահերին։

• Մեր Հայաստանն արդեն յոթ տարի է՝ հեծում է «աբիժնիկության» դիկտատուրայի ներքո։ Շատերը, խփելով հաստատված կացութակարգին, վնասում են իրենք իրենց և մեզ բոլորիս։ Այս երևույթի ցածրակարգությանն ու հակաքրիստոնեականությանը Հայաստանի պարագայում ավելանում է նաև թուրքական գործոնը։ Բանն այն է, որ «աբիժնիկապետությունը», ինչպես նշեցինք, սուր ծայրով ուղղվում է հաստատված կացութակարգի դեմ, իսկ Հայաստանում դա առաջին հերթին նշանակում է Արցախ, որի անկման առաջնահերթ շահառուն թուրքերն են»։