կարևոր
3208 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-17 15:21
Քաղաքական

Դաշնակցական մարտիկի քաջությունը միշտ էլ մեր ներքին ու արտաքին թշնամիների սարսափն է եղել. Էդգար Էլբակյան

Դաշնակցական մարտիկի քաջությունը միշտ էլ մեր ներքին ու արտաքին թշնամիների սարսափն է եղել. Էդգար Էլբակյան

Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.

• Քչերը գիտեն, որ 2020 թ․ Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ ռազմաճակատ մոբիլիզացված, ապա այս կամ այն պատճառով դասալքած անձանցից նրանք, որ դասալքությունից հետո արդեն դրվել են ՀՅԴ աշխարհազորային գումարտակի ենթակայության տակ, դարձել են պարտաճանաչ և արդյունավետ կռվողներ՝ ապացուցելով իմ և ընկերներիս այն թեզը, որ առանձին վերցրած անհատն ի բնե ո՛չ դասալիք է, ո՛չ հերոս, ո՛չ հողատու, ո՛չ հողապահ, այլ կազմակերպող վարիչ ուժերը, նույն ինքը՝ էլիտաներն են նրան այսպիսին կամ այնպիսին դարձնում։

• ՀՅԴ գումարտակը, որի շնորհիվ 6-րդ պաշտպանական շրջանում ռազմաճակատի գիծը կայունացավ Վարնկաթաղի ուղղությամբ, որպես կազմակերպված կառույց, ամենաշատ զոհ տվածն է բանակից հետո։ Մայիսի 20-ին գումարտակի մարտիկները կազմակերպում են հանրահավաք Կոռնիձորում։

• Նպատակն է Արցախին ասել, որ թեպետ ժամանակավորապես բաժանված մնացյալ Հայաստանից, բայց իրենք մենակ չեն, իրական քաղաքական հայությունն իրենց հետ է, իսկ թուրքերին՝ ներսի ու դրսի, ասել, որ մենք կանք, և մեր պայքարն ավարտված չէ։

• Ցանկացողները կարող են միանալ միջոցառմանը։ Տեղափոխությունը կկազմակերպի ՀՅԴ-ն։ Դիմե՛ք այս էջին՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄ

Հ․Գ․ Դաշնակցական մարտիկի քաջությունը միշտ էլ մեր ներքին ու արտաքին թշնամիների սարսափն է եղել…