|
Փոխարժեքներ
15 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Մենք հաճախ ենք խոսում, որ տնտեսական բնույթի հանցագործության մեջ են մեղադրում Սամվել Սարգսիչին, բայց այդ արարքները հիմնավոր կասկածի շեմն անգամ չեն հաղթահարում։ Մենք ունենք արդեն կայացված դատական ակտեր, հենց Սարգիս Պետրոսյանը, ես տեղյակ եմ՝ որպես դատավոր հաստատված է համարել, որ փողերի լվացման հանցակազմ գոյություն չունի։ Քննչական, դատախազական մարմինները՝ մտավախություն ունենալով, որ այս գործը չի կարող ապրել և թե՛ ներպետական, թե՛ միջազգային մակարդակում իրենք խայտառակվում են, որ նման ապօրինի հոդվածով են մարդուն մեղադրում, փորձել են առաջադրել, իբրև թե, փողերի լվացում․ փաստաբան»,- այս մասին ասաց Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արմեն Ֆերոյանը։
Նա նշում է, որ վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել է և մեր բողոքը, և դատախազության բողոքը, այսինքն հաստատված է մնացել, որ փողերի լվացման դրվագ գոյություն չունի, մենակ կա կոչի հետ կապված դրվագ և հիմնավոր կասկածը հաստատված է համարել։ Կարեն Ամիրյանը նաև նշել է, որ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն է տվյալ դեպքում անհրաժեշտ և կալանքի երկարացման հիմքեր այլևս գոյություն չունեն։
«Մենք օրերի ընթացքում, կարելի է ասել ժամերի ընթացքում, որ քննիչը էս նոր միջնորդությունը պետք է մուտք անի դատարան, քննչական մարմինը գեր արագությամբ վճռաբեկ դատարանից ձեռք է բերում այս որոշումը, որպեսզի իրենք կարողանան նոր հիմք ստեղծեն ու մտնեն առաջին ատյանի դատարան, որ ամեն գնով Սամվել Կարապետյանին փորձեն ապօրինի պահեն կալանքի տակ», - նշել է փաստաբանը։