|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը գրում է.
Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում և եկեղեցական կյանքում, պատմական, կանոնական ու դավանական բոլոր տվյալների համադրությամբ, կարելի է բնորոշել “նախահերձվածողական պատրաստություն” բառով:
Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք: Իսկ եթե դեռ տաք եք ու չեք հասկանում, թե դա ինչ ցնցումներով է հղի, ցավում եմ: Ցավում եմ, որովհետև ազգի ոգին երկատվելու է, հոգևոր անվտանգությունը թուլանալու և այդպես շարունակ: Կարելի է անվերջ խոսել ու դատապարտել, բայց բանադրանքն ու նզովքն անդառնալի հետևանքներ են ունենալու:
Մի քիչ ընթերցեք Հայոց եկեղեցու պատմությունը, և կհամոզվեք, որ դեռ շաաաատ մեղմ եմ ասում….
Աղոթում եմ, որ տգետ չմնաք:
Հ.Գ. Իսկ սեփական հանգստությունն ու տաքուկ անկյունը, անձնական վրեժխնդրությունից հորթային հրճվանքը ամեն բանից վեր դասող նախկիններին ու ներկաներին ասում եմ` պատմությունն ու Աստված չեն ներելու: Նրանց դատաստանը մարդկանց դատաստանի նման չէ…։