|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Բոլորս կանգնած ենք վճռորոշ ճամփաբաժնի վրա։ Ոչ թե պարզապես մեր հայրենիքի համար հերթական բարօր շրջան ձևավորելու, այլ մեր հայրենիքի գոյության և չգոյության ճամփաբաժնի վրա ենք կանգնած»,- Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքին հայտարարեց Հայր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։
Հայր Սուրբը նշեց, որ սա վճռորոշ է ոչ միայն քաղաքական, ազգային իմաստով, այլ հոգևոր իմաստով. «Դա պետք է գիտակցվի ոչ միայն մեր քաղաքական ուժերի, այլ մեր բոլորի կողմից՝ ներքին գիտակցությամբ և ոգու արժևորումով։ Առանց ոգու ազգը դառնում է գերի ազգ, առանց ապագայի ազգ»։