Փոխարժեքներ
30 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 448.54 |
RUB | ⚊ | ₽ 4.6259 |
GBP | ⚊ | £ 513.96 |
GEL | ⚊ | ₾ 141.34 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, մեկ շաբաթից լրանում է պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված երկամսյա կալանքի ժամկետը։ Մեր տեղեկություններով՝ նախաքննական մարմինը արդեն նախապատրաստվում է դատարան միջնորդություն ներկայացնել կալանքը երկարաձգելու համար։
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վարդան Հարությունյանը կալանավորվել էր։ Նա ձերբակալվել էր նախօրեին՝ օգոստոսի 7-ի երեկոյան։ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման համար։ Իսկ նպատակն այն էր, որ նրան տեղափոխեն մեկուսարան՝ այն խուց, որտեղ գործարար-բարերար Սամվել Կարապետյանն է, որպեսզի ցանկալի տեղեկություններ ստանան. սակայն իրավապահների պլանը տապալվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Վարդան Հարությունյանին եւ Սամվել Կարապետյանին ստիպված առանձնացրել են, տարել տարբեր խցեր, քանի որ նրանք օրվա ընթացքում պարզապես կենցաղային անհետաքրքիր զրույցներ են վարել:
Ներկայումս Վարդան Հարությունյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում եւ շարունակում է առարկել իրեն առաջադրված մեղադրանքները։
Նկատենք նաեւ, որ քննչական գործողություններ, որպես այդպիսին, տեղի չեն էլ ունենում. պարզապես Վարդան Հարությունյանը կալանքի տակ է»։