|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով, News.am-ին հայտնել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Փաստաբանը նշել է, որ քրեական վարույթը նախաքննության ավարտական փուլում է:
Հիշեցնենք, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած մանկապղծության դեպքով երկու անձ է ձերբակալվել, նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել։
Կալանավորված Արթուր Երեմյանը՝ 58, Դավիթ Այնազյանը՝ 65 տարեկան է։