Միասին կարող ենք
կարևոր
814 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-08 17:37
Իրավական

Վեդիում սեռական բռնության ենթարկված աղջիկների հորեղբայրը ձերբակալված է․ Մելիքյան

Վեդիում սեռական բռնության ենթարկված աղջիկների հորեղբայրը ձերբակալված է․ Մելիքյան

Վեդիում սեռական բռնության ենթարկված 15 և 17 տարեկան աղջիկների հորեղբայրը ձերբակալված է։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Վեդիի երեխաների հորեղբոր գործով մի փոքր բան ասեմ։ Թովմասի ձերբակման հիմք դարձած երկու դրվագներից մեկը վերաբերում է ՎԵԴՈՒ ԲԱԺՆԻ ոստիկանին հարվածելուն։ Ընդ որում, ձերբակալվածը պահվում է ԵՐԵՎԱՆԻ ՁՊՎ-ում, իսկ վարույթն իրականացնում է ՄԱՍԻՍԻ քննչականը։

Հիմա հարց - ըստ ձեզ՝ ոստիկանության ո՞ր բաժինն է իրականացնում Թովմասի ուղեկցումը ՁՊՎ-ից քննչական։ Կարծում եք՝ Երևա՞նն է կամ Մասի՞սն է։ Ոչ։ Վեդին է։ Այն տղաներն են ուղեկցում, որոնց հետ նույն բաժնում ծառայող ոստիկանին հարվածելու համար է Թովմասը բռնված։

Բա աբսուրդ չի՞։

Ախր որ իմանամ՝ ինչ-որ դիտավորություն կա, ուզում են ճնշում գործադրել Թովմասի վրա՝ չէ, էդպես չի։ Բա էդ դեպքում ո՞րն է թե՛ լոգիստիկայի, թե՛ տրամաբանության և թե՛ իրավունքի տեսանկյունից այդ սխալ որոշման պատճառը։ Այլ բացատրություն չունեմ, քան «համակարգային բառդակը»։ Լավ, նիուժե՞լի ոստիկանության պատասխանատուներից մեկը չկա, որ այս պարզ բանը նկատի ու շտկի»։