|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Չընար շրջանում 11-ամյա Գ.-ն սեռական բռնության է ենթարկվել: Փորացավից գանգատվելով` հիվանդանոց դիմած երեխան, պարզվել է, հղի է:
Siyasihaber3-ի հաղորդմամբ՝ 11-ամյա երեխան նախորդ ամիս ծննդաբերել է:
Կանանց միություններին հաջողվել է կապ հաստատել տուժած երեխայի ընտանիքի հետ՝ միջադեպի վերաբերյալ մանրամասներ ձեռք բերելով: Պարզվում է՝ Չընարի գլխավոր դատախազությունը ոչինչ չի ձեռնարկել հանցագործին պատժելու ուղղությամբ:
Կանանց միությունների ներկայացրած տեղեկությունների հիման վրա՝ տուժած երեխան տեղափոխվել է երեխաների պաշտպանության կենտրոն, իսկ նորածինը ոստիկանների կողմից տեղափոխվել է այլ վայր՝ մինչև միջադեպի բացահայտումը:
Նշենք, որ օրեր առաջ Էրդողանի կուսակցության պատգամավորների առաջարկով սկանդալային որոշում էր ընդունվել, համաձայն որի` բռնաբարության ենթարկված կամ ենթարկվող անչափահասը կկարողանա ամուսնանալ իր դեմ սեռական ոտնձգություն իրականացնողի հետ՝ նրան ազատելով քրեական պատասխանատվությունից: Որոշումը երկրում մեծ աղմուկ էր բարձրացրել, դրան հաջորդել էին նաև բողոքի ցույցեր: