|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան:
Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համատեղ կոմյունիկե:
«Ուրախ ենք այս կարևոր քայլի համար և պատրաստ ենք աջակցել սիրիացի ժողովրդին կայունության ճանապարհին»,- ասել է Զելենսկին:
Նա տեղեկացրել է, որ սիրիացի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտները: Նախագահներն անդրադարձել են Ուկրաինայի և Սիրիայի համար անվտանգության սպառնալիքներին և դրանց հակազդման կարևորությանը: