|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Վերջին 2-3 շաբաթների ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության:
Հայաստանյան իշխանությունը հասկացնում է, որ իր զիջողականության ռեսուրսն անսպառ չէ և երկրի ներսում լուրջ իրարանցման վտանգ է պարունակում, սակայն Բաքվում շարունակում են պնդել, որ հաղթողի դիրքից հանդես գալն իրենց իրավունք է տալիս անընդհատ պահանջել և ստանալ:
Այս իրավիճակը կողմերին հասցրել է հերթական փակուղուն, որից դուրս գալու հնարավորություններ կան, սակայն դա կա´մ նոր զիջումներ է ենթադրելու Հայաստանի համար, կա´մ կարող է բերել սահմանային լարվածության»: