|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտակա շաբաթների ընթացքում կհանդիպեն. այս մասին այսօր Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:
«Այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացում չկա առաջընթաց, պատճառը ո'չ Ղարաբաղն է, ո'չ Հայաստանը և ո'չ էլ եռանախագահները: Պատճառը Ադրբեջանն է։ Համանախագահները բավականին ջանքեր են գործադրում ուղղված հիմնախնդրի կարգավորմանը և Հայաստանը մշտապես դրական է վերաբերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հանդիպումների կազմակերպման վերաբերյալ առաջարկներին: Այս անգամ մենք նույնպես դրական ենք արձագանքել։ Տարբեր գաղափարներ կան, թե որտեղ և երբ այդ հանդիպումը անցկացնել։ Կարծում եմ, ինչպես եռանախագահներն են նշում, մոտակա շաբաթների ընթացքում այդպիսի հնարավորություն կունենանք»,- ասել է: