կարևոր
3334 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-03 12:16
Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել ևս մեկ հանդիպում․ Փրայս

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպել ևս մեկ հանդիպում․ Փրայս

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է առաջիկայում նախատեսված: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատելու նպատակով։ Մենք արդեն երկու եռակողմ հանդիպումներ ենք անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Հանդիպումներն անցկացրել է պետքարտուղար Բլինքենը, ով շարունակում է կապ պահպանել կողմերի հետ։ Վերջին հանդիպման ժամանակ արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները՝ առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպելու ևս մեկ հանդիպում։ Կողմերն իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ նախարարական հանդիպում կազմակերպելու համար։ Մենք հուսով ենք, որ երկխոսությունն ու կառուցողական մթնոլորտը կշարունակվի, ուստի մենք շարունակում ենք աջակցել դիվանագիտությանը, որպեսզի հասնենք ամուր խաղաղության եւ խնդիրների լուծման»,-ասել է Փրայսը։