կարևոր
5968 դիտում, 2 ժամ առաջ - 2025-07-27 15:15
Հասարակություն

Ջերմուկի հատվածում ադրբեջանական ԶՈւ-ն հայկական դի՞րք է գրավել․ Yerkir.am-ը՝ լուրի հետքերով

Ջերմուկի հատվածում ադրբեջանական ԶՈւ-ն հայկական դի՞րք է գրավել․ Yerkir.am-ը՝ լուրի հետքերով

Yerkir.am-ին հասած տեղեկությամբ՝ ադրբեջանական կողմը երեկ՝ հուլիսի 26-ին, Ջերմուկի հատվածում հայկական դիրք է գրավել։ Լուրի իսկությունը ճշտելու նպատակով Yerkir.am-ը դիմեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին։

Ի պատասխան մեր հարցման Արամ Թորոսյանը նշեց՝ «Չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ջերմուկի ուղղությամբ անմիջական հսկողության տակ են վերցրել ավելի քան 70 քառ. կմ տարածք, որից հետո Ջերմուկ քաղաքի տարածքը դարձավ ադրբեջանական զինուժի հարձակման հիմնական ուղղություններից մեկը։