Փոխարժեքներ
13 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Բաքվում այսօր շարունակվել է հայ գերիների, այդ թվում ՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը»:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, տարածքների ականապատման վերաբերյալ հարցերին պատասխանել է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:
Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հունիսի 13-ին:
Հունվարի 17-ից Ադրբեջանում շինծու դատավարություն է ընթանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ։ Մեղադրյալների թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը։
Ռուբեն Վարդանյանի գործը առանձնացվել է առանձին վարույթ։ Չնայած նյութերը մյուս մեղադրյալների գործերի հետ միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը քննարկել առանձին։