Փոխարժեքներ
01 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.47 |
EUR | ⚊ | € 450.83 |
RUB | ⚊ | ₽ 4.8983 |
GBP | ⚊ | £ 526.8 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը, ի վերջո, հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել». նման խոստովանություն է այսօր Բաքվում կայացած «դատավարության» ժամանակ արել Արցախի նախկին առաջնորդ Արայիկ Հարությունյանը: Նա հերքել է որևէ դավադրության մասին լուրերը։
Հարցաքննվել է նաև մեկ այլ նախկին նախագահ՝ Արկադի Ղուկասյանը։
Նրան հարցեր են ուղղվել «Բեյզ Մեթըլս» հանքարդյունաբերական ընկերության (սեփականատեր Վալերի Մեժլումյան) գործունեության վերաբերյալ, որը 2022 թվականին կասեցրել է Լեռնային Ղարաբաղի Կաշենի հանքավայրի շահագործումը: Ղուկասյանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, որ «ստացված պղինձը արտահանվել է Հայաստան»:
Նիստին հիշատակվել է նաև Արցախում ներդրող Վարդան Սրմաքեշի բիզնեսը, ինչպես նաև «Հայաստան» բարեգործական հիմնադրամի և «Ղարաբաղ Տելեկոմի»աշխատանքը։ Ղուկասյանը նաև պատմել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 18-20-ը ինքը Բակո Սահակյանի հետ եղել է Երևանում և խնդրել Նիկոլ Փաշինյանին դադարեցնել պատերազմը:
«Դատավարությանը» կշարունակվի հուլիսի 3-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: