|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով հերթական դատական նիստը։ Նախորդ նիստը տեղի էր ունեցել մարտի 18-ին, որի ընթացում տասից ավելի «տուժողներ» էին ցուցմունք տվել։
Ինչպես նշում են ադրբեջանական աղբյուրները, Վարդանյանին տրամադրվել է թարգմանիչ, ինչպես նաև իր կողմից իր պաշտպանության համար ընտրված փաստաբանին։
Դատական շոուի ընթացքում հարցաքննվել են գործով «տուժողները» և «ցուցմունքներ» են տվել։
Նշենք, որ Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության, ինչպես նաև՝ Բաքվում ապօրինի գերության մեջ պահվող այլ քաղաքացիների դեմ շինծու գործերով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 3-ին։