|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վաշինգտոնը պնդում է, որ անվտանգության երաշխիքների դիմաց Ուկրաինան պետք է տարածքային զիջումների գնա։ Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Ըստ նրա՝ այս հակամարտությանը «պետք է վերջ դրվի, և դա Ուկրաինայից կպահանջի տարածքային զիջումներ», իսկ այդ զիջումների դիմաց Ռուսաստանը պետք է Ուկրաինային տրամադրի անվտանգության երաշխիքներ, սակայն այս գործընթացում առաջատար դերը պետք է պատկանի ԱՄՆ եվրոպացի դաշնակիցներին։
«Ինչ էլ որ լինեն հանգամանքները, մեր քաղաքականությունը կառուցողական մնալն է»,- ընդգծել է նա։