|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
2023 թ. սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված չորս ուսանող ՀՀ տեղափոխվելուց հետո ուսումը շարունակել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի երրորդ կուրսում: Քոլեջը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել են ագրարային համալսարանի հեռակա համակարգի համապատասխան մասնագիտության 2-րդ կուրս: Համալսարանում նրանց ասել են, որ 2-րդ կուրսի ուսման վարձավճարը չի փոխհատուցվելու:
Ուսանողների ծնողները դիմել են ԿԳՄՍ նախարարին, սակայն ստացել են անբովանդակ պատասխան:
Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ քոլեջը գերազանցությամբ ավարտած և համալսարան ընդունված 4 ուսանողից 2-ը ուսման վարձավճարը չմուծելու պատճառով ընդհատել են կրթությունը: