|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Անգլիական Դանդիի համալսարանի բժիշկ Սյու Ռեբիթ Ռոֆը ֆինանսական խնդիրներ ունեցող ուսանողներին առաջարկել է վաճառել իրենց երիկամները` համալսարանի վարձը վճարելու համար: Նրա կարծիքով` երիկամի համար ուսանողը կստանա 28 000 ֆունտ, որը հավասար է բրիտանացիների միջին տարեկան եկամուտին. տեղեկացնում է doctors.am-ը:
Բրիտանական բժշկական ասոցիացիան դատապարտել է բժշկին: Համաձայն Մեծ Բրիտանիայի դոնորության ակտի` օրգանի դիմաց գումար ստանալն անօրինական է: Հետապնդվում է նաև օրգան գնելու կամ վաճառելու փորձը:
Ինչպես հայտարարում են միության ներկայացուցիչները, դոնորությունը պետք է կատարվի կամավորության սկզբունքով եւ բժշկական անհրաժեշտության դեպքում: Բացի այդ` կենդանի դոնորից երիկամ վերցնելը որոշակի ռիսկ է պարունակում, իսկ ֆինանսական շահագրգռությունը կարող է մարդկանց չմտածված քայլերի դրդել:
Ռոֆի խոսքերով` երիկամի փոխպատվաստման իր հերթին սպասելով` յուրաքանչյուր օր մահանում է երեք մարդ: Իսկ նվիրատվությունների քանակը համապատասխան չէ անհրաժեշտ օրգանների քանակին: