|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայաստանի անկախության հռչակագիրը, որը երբեք քննարկման, կասկածի նյութ չի եղել, շատ հաճախ մեր պետականության պատմության ընթացքում ունեցել է պաշտպանիչ վահանի դեր»,-ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, հիմնական զեկուցող Գեղամ Մանուկյանը։
Նա հիշեցրեց 201 թվականը, երբ ՍԴ-ն քննարկում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախագիծը, իր եզրակացության մեջ հղում է կատարել նաև Սահմանադրությանը, բայց առաջին հերթին Անկախության հռչակագրի դրույթներին։
«Անախության հռչակագիրը նախասահմանադրական փաստաթուղթ , Սահմանդրության արարման հիմքն է ու նախասկիզբը, նրա ճակատագիրը ինքնավար է»,-հայտարարեց դաշնակցական գործիչը՝ հիշեցնելով ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հայտարարությունը, որ Սահմանադրությունը կարող է փոփոխվել, իսկ Անկախության հռչակագիրը՝ ոչ, Անկախության հռչակագիրը հայկական սահմանադրականության անբաժանելի մասն է։
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշմամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ: Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Գեղամ Մանուկյանն ընթերցեց հայտարարության նախագիծը։
Մանրամասները՝ տեսանյութում։