|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սահմանին տեղի ունեցող դիվերսիաների և մարդկային զոհերի պատասխանատվությունը բացառապես ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա: Նրա խոսքով` ադրբեջանցիները մերժում են խաղաղ կարգավորման ցանկացած բանական առաջարկ:
«Վերջին ամիսների հետ համեմատած` վերջին շաբաթվա ընթացքում վիճակը սահմանին իսկապես լարված է: Մեզ համար յուրաքանչյուր զինվորի կորուստ մեծ է: Միջազգային հանրությունը պետք է խստագույնս դատապարտի, ոչ թե հավասարության նշան դնի: Պետք է գործով դատապարտի Ադրբեջանի վարած քաղաքականությունը, արհամարհական և լկտի պահվածքը, երբ ԵԱՀԿ նախարարները հանդես են գալիս հայտարարությամբ, որ խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում, և դրանից մեկ-երկու օր անց Ադրբեջանը նմանատիպ պատասխան է տալիս: Սա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին, Ղարաբաղին, այլ նաև հենց միջնորդ երկրներին»,- ասաց Շարմազանովը: