կարևոր
2569 դիտում, 18 ժամ առաջ - 2025-07-02 11:29
Աշխարհ

Եվրոպական միությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը և հրապարակավ դատապարտի Ադրբեջանին

Եվրոպական միությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը և հրապարակավ դատապարտի Ադրբեջանին

Ֆրանսուա Պուպոնին՝ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահն ու նախկին պատգամավոր, 29 այլ քաղաքական գործիչների հետ համատեղ ստորագրած նամակով դիմել է Կայա Կալասին՝ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցչին՝ անդրադառնալով վերջինիս 2025թ. ապրիլի 25-ին Ադրբեջան կատարած այցին։ Նա կոչ է անում հստակեցնել իր վերաբերմունքը այդ ռեժիմի նկատմամբ։

«Տիկին Բարձրագույն Ներկայացուցիչ,

Այս դժվարին ժամանակներում Եվրոպական միությունը, հավատարիմ իր հիմնադիր սկզբունքներին, ավելի քան երբևէ ձգտում է հանդես գալ որպես անխախտ պատվար՝ ժողովրդավարության, արդարության և իրավունքի գերակայության պաշտպանության համար։ Այս արժեքների անունից Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը ցանկանում է խորին վրդովմունք հայտնել Ձեր՝ 2025 թվականի ապրիլի 25-ին Ադրբեջան կատարած այցելության կապակցությամբ՝ մի երկիր, որը ղեկավարվում է ժառանգական բռնապետության կողմից և հանդիսանում է աշխարհում ամենակոշտ ճնշում իրականացնող ռեժիմներից մեկը»։