|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀԱԿ-«Ժառանգություն» հավանական համագործակցությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Երկիր»-ի հետ զրույցում չբացառեց:
«Հավանականությունը, անկախ նրանից մեծ է, թե փոքր, չի բացառվում»,- վստահեցրեց պատգամավորը եւ նշեց, որ եթե անգամ նման դաշինք լինի` պատգամավորը չի դատապարտի: Բոստանջյանը վստահեցրեց, որ «Ժառանգությանը» չի դատապարտի նաեւ այն դեպքում, եթե վերջինս ՀԱԿ-ին միանա` հանուն նոր խորհրդարանում մեկ-երկու կամ երեք տեղի:
«Եթե անգամ դա ճշմարտությունն է, ապա ինչու ոչ»,- նշեց պատգամավորը:
Ըստ նրա` համագործակցության դեպքում կարող է մեծանալ խորհրդարանում հանդես գալու հնարավորությունը, սակայն նա ճիշտ չի համարում հավանական համագործակցությունը ժողովրդի ցանկությամբ պայմանավորելը: «Ժողովրդին հղում կատարելը մեր իրականության մեջ չաշխատող բան է: Որպես կանոն` նման բաներ իրեն հարգող մարդը չպետք է ասի»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը չի բացառել ՀԱԿ-«Ժառանգություն» հավանական համագործակցությունը եւ նշել է, որ այն կարող է լինել միայն ժողովրդի պահանջի դեպքում: