|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացել է: Սակայն թերթի հետ զրույցում նա հրաժարվել է ուղիղ ասել այդ մասին: Միայն նշել է, թե ինքը երկար ժամանակ է, ինչ որևէ շփում չունի կուսակցության հետ, քանի որ զբաղված է:
Իսկ վերջին շրջանում փորձե՞լ եք հանդիպել Գագիկ Ծառուկյանին, լուրեր կան, որ նա խուսափում է կուսակիցների հետ հանդիպումներից. «Երբ ԱԺ պատգամավոր էի, ես իմ մասով կարող եմ ասել՝ նման դժվարություն չեմ զգացել: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու դժվարություններին... Մենք պարբերաբար հանդիպել ենք, ավելին, չի եղել այնպես, որ քաղաքական դաշտում հարց լինի, չքննարկենք»,- ասել է նախկին պատգամավորը:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում