|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Կառավարությունը գովելով, պոչիկով 1 մլրդ պարտք է վերցնում։ Բան չունեմ ասելու՝ եթե պետք է, ապա պետք է վերցնել, բայց ես պետք է հիշեցնեմ, որ այս տարի հուլիսին ՀՀ կառավարությունը 49 էլեկտրոմոիբիլ գնելու համար 1 մլրդ 38 մլն դրամ փող է ծախսել»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ելույթ ունենալով օրինագծի քննարկման ժամանակ, որով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավում է 1 մլրդ դրամ վարկ Գյումրու ճանապարհաշինության և լուսավորման համար։
Պատգամավորը տարակուսեց, որ ծառայողական մեքենաների համար բյուջեից նույնքան գումար է հատկացվում, ինչքան գյումրում ճանապապրհաշինության և լուսավորության համար։
«Մի քաղաքական ուժ որը պադավատապետության դեմ էր բողոքում՝ պադավատների վրա ճիշտ այնքան փող է ծախսում, ինչքան պարտք է վերցնում որպեսզի Գյումրիում քաղաքաշինական ծրագրեր իրականացնի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով. «Միգուցե ճիշտ կլիներ, որ այն 1 մլրդ դրամը, որը պադավատների վրա եք մսխել ուղղել Գյումրու վրա»։
Մնարամասն՝ տեսանյութում։