կարևոր
1219 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-18 18:42
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ «միգուցե հարված հասցնի Իրանին, միգուցե՝ ոչ»

Թրամփը հայտարարել է, որ «միգուցե հարված հասցնի Իրանին, միգուցե՝ ոչ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցրել են՝ արդյոք Միացյալ Նահանգները մոտենո՞ւմ է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուն, հաղորդում է Sky News-ը։

«Դուք լուրջ չե՞ք կարծում, թե ես կպատասխանեմ այդ հարցին։ Դու նույնիսկ չգիտես, թե ես ինչ եմ անելու։ Դուք չգիտեք։ Ես կարող եմ դիմել այդ քայլին։ Կարող եմ նաև չդիմել այդ քայլին։

Ոչ ոք չգիտի, թե ես ինչ եմ անելու։ Իրանը շատ խնդիրներ ունի, և նրանք ցանկանում են բանակցություններ անցկացնել։ Ես հարցրի՝ ինչո՞ւ համաձայնության չեկաք ինձ հետ այս ամբողջ մահերից ու ավերածություններից առաջ։ Ես նրանց հարցրի՝ ինչո՞ւ երկու շաբաթ առաջ ինձ հետ չբանակցեցիք»։