|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ ոք չի փորձել համոզել իրեն հրաժարվել Իրանի վրա հարձակումից. ըստ ամերիկացի առաջնորդի՝ նա «համոզել է ինքն իրեն»։
«Ոչ ոք ինձ չի համոզել։ Ես ինքս ինձ եմ համոզել», – պատասխանել է ամերիկացի առաջնորդը, երբ հարցրել են, թե արաբական պետությունների և Իսրայելի ներկայացուցիչները համոզե՞լ են իրեն չհարվածել Իրանին։ «Նրանք երեկ (հինգշաբթի -խմբ.) ավելի քան 800 մահապատիժ էին նախատեսել կախաղան հանելու միջոցով», – հավելել է Թրամփը՝ խոսելով Իրանի իշխանությունների մասին։ «Նրանք ոչ մեկին կախաղան չեն հանել։ Նրանք չեղարկել են դա։ Դա մեծ ազդեցություն է ունեցել»։ Նա չի մանրամասնել, թե արդյոք Իրանին չհարվածելու որոշումը վերջնական է։
Թրամփին նաև խնդրել են բացատրել, թե արդյոք նրա խոսքերը, որ ԱՄՆ-ի օգնությունը Իրանում հակակառավարական գործողությունների մասնակիցներին «արդեն ճանապարհին է», դեռևս ուժի մեջ են։ «Կտեսնենք», – ասել է Թրամփը։ Նա պատասխանել է լրագրողների հարցերին Սպիտակ տան Հարավային մարգագետնում, նախքան Ֆլորիդա թռչելը, որտեղ, ինչպես սպասվում է, ամերիկացի առաջնորդը կանցկացնի հանգստյան օրերը։