|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրերից պարզեց, որ 2023 թվականի արդյունքներով` «ԱՄԻՕ» բանկ (նախկին` «Հայբիզնեսբանկ»), «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Յուքոմ», «Հայաստանի Էլեկտրական ցանցեր», «Հայկական Ատոմային Էլեկտրակայան» ընկերությունները տարին ավարտել են վնասով, այլ կերպ ասած` նրանց գոյությունը, համենայն դեպս նախկին տեսքով, վտանգված է։
Հաշվի առնելով դրանց ստրատեգիական նշանակությունը (բանկային, կապի, հանքային և էլեկտրաէներգիայի ոլորտ)` կարելի է ասել, որ վտանգված է ՀՀ անվտանգությունը։
Տնտեսության նման իրավիճակից դեպի թուրքական գաղութացում մեկ քայլ է` որին ո’չ ՀԱՊԿ-ը և ո’չ էլ ՆԱՏՕ-ն չեն կարող խոչընդոտել։
Հիշեցնենք, որ նշված կազմակերպությունները կարող են տարվա ընթացքում վճարել աշխատակիցների աշխատավարձերից եկամտահարկ, ներմուծումներից կամ այլ գործարքներից ԱԱՀ և այլ հարկատեսակներ, բայց վնաս` նշանակում է չունենալ շահույթ։ Երբեմնի հսկաները այլևս շահույթով չեն աշխատում, համենայնդեպս՝ ըստ փաստաթղթերի»:
