|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումը երջանիկ իրադարձություն էր ռուսների, ուկրաինացիների, վրացիների, լեհերի, ինչպես նաև Եվրոպայի համար: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
«ԽՍՀՄ փլուզումը դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետը չէր: Գտնվելով Վրաստանում` ես ցանկանում եմ հստակ և պարզ ասել` ԽՍՀՄ-ի փլուզումը երջանիկ իրադարձություն էր վրացիների, լեհերի, ուկրաինացիների և ամբողջ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի համար, նաև` ռուսների»,- գրել է նա:
Նշենք, որ Հայաստանից հետո Տուսկը մեկնել է Վրաստան: