|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, G20-ի գագաթնաժողովին ընդառաջ, նախազգուշացրել է դրա մասնակիցներին` աշխարհում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին՝ կոչ անելով աշխատել ճգնաժամերի լուծման ուղղությամբ և հաշվի առնել Նագասակիի դասերը. հայտնում է РИА Новости-ն:
G20-ի գագաթնաժողովը Օսակայում կանցկացվի հունիսի 28-29-ը։ Հանդիպման նախօրեին Տուսկն այցելել է Նագասակիի հուշահամալիր։
Հիրոսիման Նագասակիի հետ դարձավ ամերիկյան ատոմային ռմբակոծությունների զոհը 1945-ին, որոնց պատճառով զոհվեց մոտ 214 հազար մարդ։
«Դուք պետք է հասկանաք, որ կրում եք պատասխանատվություն ոչ միայն ձեր շահերի, այլև, նախևառաջ, խաղաղության և անվտանգ, արդար աշխարհակարգի համար»,- ասվում է Տուսկի հայտարարությունում։
Նա բերել է ԿԺԴՀ-ի կողմից միջուկային շանտաժի, Իրանի հռետորաբանության, Սիրիայում, Ուկրաինայում, Լիբիայում հակամարտությունների օրինակները: